Ալտմեդ վերականգնողական և ավանդական բժշկության բաժանմունք

ԱլտՄեդ-ը Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի բազմապրոֆիլային բաժանմունքն է, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետներ հետևյալ մասնագիտություններով` նյարդաբանություն, ռեաբիլիտոլոգիա, ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, մերսում, մանուալ թերապիա, ասեղնառեֆլեքսոթերապիա, հոմեոպաթիա, գաստրո-էնթերոլոգիա, դիետոլոգիա (նուտրիցիոլոգիա), մաշկավեներաբանություն, անեսթեզիոլոգիա, հոգեթերապիա, լոգոպեդիա:

ԱլտՄեդ բաժանմունքում ցուցաբերվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն` Արևելքի բազմադարյան փորձի կիրառմամբ.

  • Ռեֆլեքսոթեպիա (չինական չժեն-ցզյու թերապիա)` կորպորալ ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ֆրանսիական աուրիկուլոթերապի` ականջի խեցու ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, կորեական Սու-Ջոք թերապիա ձեռքերի և ոտնաթաթերի ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա՝ գերմանացի մասնագետ Հաննե Մարկվարդտի եղանակով, կրանիոպունկտուրա՝ ռեֆլեքսաթերապիայի եղանակ, որտեղ կիրառվում են գլխի ակուպունկտուրային զոնաները
  • Մանուալ թերապիա (խիրոպրատիկա և կրանիոսակրալ թերապիա)
  • Մերսում (սեգմենտար, կետային, բանկայով, վիբրացիոն)
  • Հոմեոպաթիա (դասական և համակցված հոմեոպաթիա, հոմեոսինիատրիա)
  • Ֆիտոթերապիա (բուժում խոտաբույսերով)
  • Գիրուդոթերապիա (բուժում տզրուկներով)
  • Ապիթերապիա (բուժում մեղուներով)
  • Արոմաթերապիա (բուժում հոտավետ յուղերով)

և Արևմուտքի ժամանակակից գիտության տեխնոլոգիաների կիրառմամբ.

  • Ոսկրային հյուսվածքի խտության ախտորոշում ռենտգեն-դենսինոմետրիայի օգնությամբ (DXA)
  • Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Վեգետատիվ ռեզոնանսային թեստի ապարատային-ծրագրային կոմպլեքսի օգնությամբ (ՎՌԹ)
  • Օրգանիզմի վիճակի ախտորոշում համակարգչային իրիդոախտորոշման սարքի օգնությամբ
  • Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Պուլսային Մետաբոլիկ անալիզի համակարգչային կոմպլեքսի օգնությամբ (ՊՄԱ)
  • Թերապիա Բիոլոգիական հետադարձ կապի սարքի օգնությամբ (ԲՀԿ)
  • Թերապիա Բուբնովսկու դեկոմպրեսիոն և հակագրավիտացիոն բազմաֆունկցիոնալ տրենաժորի (BBT) օգնությամբ
  • Պերիֆերիկ բլոկադաներ (բուժական ինֆիլտրացիոն և էպիդուրալ բլոկադներ, ֆարմակոպունկտուրա, մեզոպունկտուրա, մաշկի միջով հակացավային էլեկտրոնեյրոստիմուլյացիա)
  • Բուժական ֆիզկուլտուրա (ԲՖԿ)
  • Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (ՈՒԲՀ-թերապիա, էլեկտրաիմպուլսային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, մագնիսաթերապիա, լազերաթերապիա, գալվանաթերապիա, էլեկտրաֆորեզ, լուսաբուժություն) և այլն:



ԱլտՄեդ բաժանմունքում անցկացվում է խորհրդատվական-ախտորոշիչ և բուժական-կանխարգելիչ օգնություն հետյալ հիվանդությունների դեպքում

Հենա-շարժական համակարգի հիվանդություններ՝
արթրիտ, արթրոզ, ողնաշարի օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների ճողվածքներ՝ զանազան կլինիկական արտահայտումներով՝ ցերվիկալգիա, առաջնային կրծքավանդակի համախտանիշ, ուսա-թիակային պերիարթրոզի համախատնիշ, արմունկային էպիկոնդիլյոզ և ուսա-դաստակային համախտանիշ, թորակալգիա, լյումբագո, լյումբաիշիալգիա, կոքցիգոդինիա, սպոնդիլոլիստոզ; կեցվածքի խանգարումներ՝ իդիոպատիկ սկոլիոզ և կիֆոսկոլիոզ; հոդերի կոնտրակտուրաներ, հարթաթաթություն, հոդերի, մկանների և ջլերի տրավմատիկ ախտահարում:

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
(նևրիտ, նևրալգիա, ռադիկուլիտ, նևրոզ, միգրեն, գլխապտույտ, գլխացավ, աղմուկ ականջներում, գիշերային անմիզապահություն, վերջույթների ֆանտոմի համախտանիշ, Herpes Zoster, անքնություն):

Աղե-ստամոքսային համակարգի հիվանդություններ 
(գաստրիտ, խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, A և B տիպի հեպատիտի հետևանքներ, պանկրեատիտ, կոլիտ, հելմինթոզ, դիսբակտերիոզ, փորկապություն, թութք):

Էնդոկրին համակարգի և նյութափոխանակության խանգարումներ 
(ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, օստեոպորոզ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ):

Մաշկային հիվանդություններ
(տարբեր էթիոլոգիայի դերմատիտներ, էկզեմա, փսորիազ):

Ալերգիկ վիճակներ
(ալերգիկ ռինիտներ, կոնյուկտիվիտներ):

Ուռոգենիտալ համակարգի հիվանդություններ 
(դաշտանային համակարգի խանգարումներ, էնդոմետրիոզ, մաստոպաթիա, կլիմակտերիկ վիճակներ, միզաքարային հիվանդություն, պրոստատիտ, ցիստիտ, էնուրեզ):

Կակազում և խոսքի այլ խանգարումներ

Վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնում

Ալտմեդ բաժանմունքում հաջողությամբ գործում է «Ցավի կլինկա» – մի խումբ մասնագետներ (անեսթեզիոլոգ, նյարդաբան, հոգեբան, ռեֆլեքսաթերապևտ, ֆիզիոթերապևտ), որոնք զբաղվում են խրոնիկ ցավային համախտանիշների որակյալ բուժմամբ, օգտագործելով ցավերի բուժման տարբեր դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Ալտմեդ բաժանմունքում լայնորեն օգտագործվում է Հայկական ժողովրդական բժշկությունը՝ բուժման եղանակներ, որոնց հիմքում ընկած է բուսաբուժության, տզրուկաբուժության, մեղվաբուծության մթերքներով բուժման, կավի, աղոտքներով բուժման բնագավառում մեր Հայրենիքի փորձը, գիտելիքները և գործնական հմտությունները:

ԱլտՄեդ բաժանմունքում առկա են հեղինակային աշխատանքներ, մշակվում են ժամանակակից և ավանդական բժշկության նոր յուրահատուկ ախտորոշիչ և բուժական եղանակներ: Դրանց հիմքում ընկած են՝ նոր գործիքային ախտորոշիչ Բիոսկոպ կոմպլեքսը, սկալպոթերապիայի նոր եղանակները (սկալպի որոշակի հատվածների էլեկտրաստիմուլյացիա համաձայն հատուկ համակարգչային ծրագրի՝ որովայնի ներքին օրգանների կենսաբանականորեն ակտիվ կետերի և սկալպի համապատասխան հատվածների բացահայտված կորելյացիայի կիրառմամբ) և հոմեոպատիկ պրեպարատներով (հոմոսինիատրիա) կորպորալ կենսաբանորեն ակտիվ կետերի ֆարմակոպունկտուրայի անցկացման ժամանակ դեղամիջոցների ստուգման նոր եղանակը; նոր սերնդի Դի Բլյուդեն ֆիտոհավաքածուի կիրառման հիման վրա նոր ֆիզիոթերապևտիկ եղանակներ:

ԱլտՄեդ բաժանմունքում հիվանդների բուժման հաջողության գրավականն են ժամանակակից արևմտյան և ավանդական արևելյան բժշկության համակցությունը, դեղորայքային և ոչդեղորայքային բուժման զանազան եղանակների լավագույն զուգակցման անհատական ընտրությունը, ինչպես նաև հիվանդի առողջական վիճակի մշտական հսկողությունը՝ մեր կլինիկայում ստեղծված Առողջության մոնիտորինգ կոմպլեքսային ախտորոշիչ համակարգի օգնությամբ: 

Մենք հասնում ենք իրական արդյունքների «Ոսկե եռյակի» շնորհիվ՝ հիվանդի համակարգային հետազոտություն, հիվանդի կոմպլեքս բուժում և վերականգնում, հիվանդին նշանակվող դեղամիջոցների ստուգում: ԱլտՄեդ բաժանմումքումհետազոտվել և իրական օգնություն են ստացել հազարավոր հիվանդներ: Եկեք մեզ մոտ, և մենք կօգնենք Ձեզ: Մեզ մոտ խորհրդատվությունը անվճար է, իսկ շաբաթ օրերը անցկացվում են Բաց դռների օրեր