Խորհրդատվական ընդունելություն Անդրոնիկ Քալայջյանի մոտ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱլտՄեդ»  կենտրոնում նյարդաբանական և նեյրովիրաբուժական խանգարումներով տառապող հիվանդներին սույն թվականի հունվար ամսից տրամադրվում է  բժշկական խորհրդատվություն, որն իրականացնում է ճանաչված նյարդավիրաբույժ, բ.գ.թ. Անդրոնիկ Քալայջյանը:

Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ ընդունելությանը ներկայանալիս.

 

  • նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները՝ ռենտգենոգրաֆիայի, մագնիսական-ռեզոնանսային պատկերման (MRI), համակարգչային տոմոգրաֆիայի (KT), դենսիտոմետրիայի, էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի պատկերները կամ սկավառակները, եթե այդպիսիք առկա են,
  • նախկինում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքները,
  • քաղվածքներ՝ բժշկական հաստատություններից, որտեղ նախկինում բուժում եք ստացել,
  • այն մասնագետների եզրակացություններն, ում նախկինում դիմել եք:

Նյարդավիրաբույժի մոտ ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 093 22 92 92

 
Հասցե՝  Հասրաթյան 9,
Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ,
I հարկ, «Ալտմեդ» կենտրոն