Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր վիճակում ընդունված` կենտրոնական նյարդային, սրտանոթային համակարգերի, լյարդի, երիկամների ախտահարումով, վնասվածքներից հետո, բազմավնասվածքներ օրգան-համակարգերի ախտահարումով հիվանդների  վերակենդանացման միջոցառումներ: 
Բաժանմունքը հագեցած է արտամարմնային ապաթունավորման սարքավորումներով` հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոսորբցիա, պլազմաֆերեզ, բարոթերապիա: Սրտանոթային համակարգի ախտահարումով հիվանդների մոտ կիրառվում է արհեստական և օժանդակող արյունաշրջանառություն, ներզարկերակային բալոնային հակապուլսացիա: 
Վերոնշյալ բուժական միջոցառումները իրականացվում են շուրջօրյա: Բաժանմունքը հերթապահում է ամսվա բոլոր օրերը ՀՀ ողջ տարածքի համար:
 
Բաժանմունքի վարիչ` բ.գ.թ Ռաֆայել Գրիգորի Գրիգորյան