Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում 2016 թվականի մարտ ամսից գործում է նորաբաց ԼՕՌ (քիթ-կոկորդ-ականջաբանության) ծառայությունը՝ համապատասխան ամենաբարձր չափանիշներին:

Մենք իրականացնում ենք քթի, քթի հարակից խոռոչների, ըմպանի վիրահատություններ, ինչպես նաև, իրականացվում է դեղորայքային բուժում:

Շուրջ 1 ամսվա գործունեության ընթացքում բաժանմունքում իրականացվել են մի շարք վիրահատություններ, այդ թվում՝ սեպտոպլաստիկա (քթի միջնապատի ուղղում), քթի պլաստիկ վիրահատություն, նշիկների, պոլիպի վիրահատություններ և այլն…

Ի ուրախություն, ապագայում սպասվում է նաև ծառայությունների ընդլայնում:

Անձնակազմ

Ծառայության ղեկավարն է բ.գ.թ. Կարեն Ռոմանի Կասպարյանը

Բժշկուհի՝  Անի Նազարյան