Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքը հիմնադրվել է 2005թ.-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնհիմքի վրա: Բաժանմունքի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Հ. Դ. Ենոքյանը, ով 2015թ.-ին ճանաչվել է տարվա լավագույն բժիշկ՝ «Բուժման ժամանակակից մեթոդների մշակման և ներդրման համար»:

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.

  • Քթի պլաստիկա (ցանկացած բարդության)
  • Դեմքի երիտասարդացում
  • Բլեֆարոպլաստիկա (կոպերի պլաստիկա)
  • Շրթունքների պլաստիկա
  • Ականջների պլաստիկա
  • Ծնոտների ձևի և չափերի կորեկցիա
  • Ատամնային իմպլանտացիա 
  • Մամոպլաստիկա (ձգում, մեծացում, փոքրացում, իմպլանտացիա)
  • Աբդոմինոպլաստիկա (որովայնի առաջային պատի, փորի պլաստիկա)
  • Լիպոսակցիա
  • Դեմքի և մարմնի բնածին կամ ձեռքբերովի արատների շտկում
  • Թքագեղձերի հիվանդությունների բուժում
  • Ստորին ծնոտի սովորույթային հոդախախտի բուժման հեղինակային մեթոդներ

Ծառայության ղեկավար, բ.գ.թ. Հայկ Դավիթի Ենոքյան

www.aesthetic-yenokyan.com