Գինեկոլոգիական ծառայությունը ներկայացնում է Շուշանիկ Մակարյանը

Ի՞նչ ծառայություններ է ներկայացնում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Գինեկոլոգիական ծառայությունը:

 

Մեր բաժանմունքում իրականացվում է անպտղության բուժում, վերարտադրողական ֆունկցիայի վերականգնում: Բաժանմուքում իրականացվում են վիրահատական բոլոր անհրաժեշտ միջամտությունները:Զբաղվում ենք նաև կոնսերվատիվ գինեկոլոգիայով: Բացի հղիության վարումից և ծննդօգնությունից, մեր ծառայություն կարող են դիմել գինեկոլոգիական բոլոր տեսակի խնդիրներով:

 

Ո՞ր հարցերով են դիմում առավել հաճախ:

 

Հայ կանանց շրջանում ամենատարածված խնդիր կարող ենք համարել արգանդի միոմաները: Սա կենսակերպի, սթրեսային գործոնի հետ անմիջական առնչություն ունեցող խնդիր է, որի բավական արդյունավետ վիրահատական և կոնսերվատիվ բուժում է իրականացվում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գինեկոլոգիայի ծառայությունը:

 

Ո՞րն է ձեր բաժանմունքի առանձնահատկությունը:

 

Մենք մշտապես մասնակցում ենք վերապատրաստումների և միջազգային համագումարների, զարգացնում մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Նաև , քանի որ մենք գտնվում ենք վիրաբուժության մասնագիտացված ինստիտուտում, մեր ծառայությունն իրականացնում է գինեկոլոգիական ցանկացած ծավալի վիրահատություն: Մեզ մոտ հնարավոր է իրականացնել նաև սիմուլտանտ վիրահատություններ, երբ գինեկոլոգիական խնդրի հետ մեկտեղ կնոջ մոտ առկա է նաև այլ հիվանդություն (օրինակ, երբ կինը ունի արյունահոսող միոմա և լեղապարկի խնդիր): Նման դեպքերում իրականացվում են համատեղ վիրահատություններ՝ այլ նեղ մասնագետների մասնակցությամբ: