Օպերատիվ գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք

 
Բաժանմունքում իրականացվում է տարբեր գինեկոլոգիական ախտաբանությամբ հիվանդների ախտորոշում, դեղորայքային և վիրաբուժական բուժում.
  • փոքր կոնքի օրգանների հիվանդություններ,
  • գինեկոլոգիական էնդոկրինոպաթիաներ,
  • անպտղություն:
Կիրառվում են անհետաձգելի բուժօգնություն ծայրահեղ վիճակներում.
1. Ներքին արյունահոսություն.
  • արտարգանդային (էկտոպիկ) հղիություն,
  • ձվարանի պատռվածք (ապոպլեքսիա),
  • արգանդի թափածակում (պերֆորացիա):  

2. Արտաքին արյունահոսություն.
  • ինքնաբերական վիժում,
  • արգանդի վզիկայի հղիություն,
  • գործունեության խանգարումներով պայմանավորված (դիսֆունկցիոնալ) արգանդային արյունահոսություն:  
3. Արտաքին սեռական օրգանների և փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային հիվանդություններ.
  • մետրոէնդոմետրիտ (արգանդի լորձաթաղանթի և մկանաթաղանթի բորբոքում) (սուր, ենթասուր),
  • վուլվովագինիտ (ամոթույքի և հեշտոցի վարակիչ ախտահարում), բարտոլինիտ (բարտոլինյան գեղձերի բորբոքում),
  • արգանդի հավելումների բորբոքում,
  • պելվիոպերիտոնիտ (կոնքամզի և որովայնամզի բորբոքում), պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում):   
4. Փոքր կոնքի օրգանների ուռուցքների սնուցման խանգարում.
  • ձվարանի ուռուցքի ոտիկի ոլորում,
  • միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում:  
5. Նեխավարակիչ (սեպտիկ) շոկ (գինեկոլոգիական)
 Պլանային վիրահատություններ.
Արմատական.  
  • ձվարանահատում,
  • արգանդի հեռացում (հիստերէկտոմիա) առանց հավելումների (կամ միասին),
  • ընդլայնված պանհիստերէկտոմիա:
 Օրգանապահպան.
  • բշտերի (կիստաների) քերում և  ձվարանների մասնահատում,
  • արգանդի վզիկի դիաթերմոկոագուլյացիա (ԴԹԿ), Ճեղքահատում (էքսցիզիա), կոնուսաձև ճեղքահատում (կոնիզացիա),
  • պահպանողական միոմահատում (միոմէկտոմիա),
  • արգանդափողերի և ձվարանների կպումների քայքայում (սալպինգոօվարիոլիզիս), ֆիմբրիոպլաստիկա (արգանդափողերի ծոպերի պլաստիկա), արգանդափողերի կապում,
  • հեշտոցի պատերի և շեքի պլաստիկա:
Ներթափանցումը.
  • որովայնահատում, լապարոսկոպիկ, հեշտոցային, համակցված:

Գինեկոլոգիական ծառայությունը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Շուշանիկ Մակարյանը: