Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքում անցկացվում է հենաշարժիչ համակարգի ձեռքբերովի և բնածին հիվանդությւոնների բուժում.

  • ոսկրերի կոտրվածքների անարյուն բուժում արտաքին ամրացման սարքավորումների օգնությամբ,
  • վերջույթների երկարացում, հասակի ավելացում,
  • վերջույթի ձևախախտման ուղղում,
  • վսկրերի թերությունների ոսկրապլաստիկ փոխարինում,
  • մաշկի, ջլամկանային կառուցվածքների, նյարդերի և անոթների պլաստիկ վիրահատություններ:
Ս.Վ. Սարոյանը Ա.Վ. Ռաֆայելյանի հետ համատեղ մշակել են ոսկրերի կոտրվածքների բուժման նոր սարքեր: Ա.Վ. Ռաֆայելյանը բժշկ. գիտ. դոկտոր է, Հայաստանի վնասվածքաբանների միության անդամ:
Ա.Վ. Մամբրեյանը ֆրանսիացի մասնագետների ղեկավարությամբ 3 տարի մասնագիտացել է դաստակի վիրաբուժության և ջլամկանային պլաստիկայի ուղղությամբ, ակտիվորեն զբաղվում է ռադիոալիքային վիրաբուժությամբ: Ա.Վ. Մամբրեյանը Հայաստանի վնասվածքաբանների միության անդամ է:
Բաժանմունքի վարիչ` Սեյրան Վաղինակի Սարոյան
Օրթոպեդիայի բաժանմունքը ներկայացնում է Արթուր Մամբրեյանը: