|
|
![]() |
||
| Գիտական խմբի ղեկավար | Գիտական խմբի անդամ |
Խումբը կազմավորվել է 1991 թվականին:
1991-2010թթ. ընթացքում իրականացրած գիտական աշխատանքներ
1. Մարդու տարբեր տեղակայումով (ծայրամասային արյուն, քմային նշիկներ և ավշային հանգույցներ) լիմֆոցիտներում Са2+-, К+-, Н+- կապված իոնական փոխադրումը նորմայում և ախտաբանական վիճակներում:
2. Հեմորֆինների դերը նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցություններում:
3.Վիրաբուժական միջամտությունների ազդեցությունը իմունային համակարգի և նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցությունների վրա:
4. Նյարդաէնդոկինային-իմունային համակարգերի և տարբեր ախտաբանական իրավիճակների փոխկապվածությունը:
5. Հակաբորբոքային ցիտոկինների դերը համակարգային բորբոքային պատասխանով հիվանդությունների ընթացքի և ելքի վրա:
Հիմնական գիտական ձեռքբերումները
1. Ցույց է տրվել Са2+- ոչկախյալ H+- մակածված (ինդուկցված) К+- հոսքի և Са2+ - կախյալ К+/Н+- փոխանակության առկայություն: Ուռուցքային ախտաբանույան ժամանակ մարդու տարբեր տեղակայումով լիմֆոցիտներում հայտնաբերվել է Са2+-, К+-, Н+- կապված իոնական փոխադրման խանգարում:
2. Ցույց է տրվել, որ լիմֆոցիտների գործառնական ակտիվության վրա հեմորֆինների արդյունավետությունը դեպքերի մեծամասնությամբ միջնորդավորված է լիմֆոցիտների Са2+ - կալնոդուլին կախյալ ուղիների վրա դրանց ունեցած ազդեցությամբ:
3. Հայտնաբերվել է նյարդաէնդոկրինային և իմունային փոխազդեցության խանգարման դերը հղիության հետ չկապված նյարդաէնդոկրինային համախտանիշի ճամանակ:
4. Ցույց է տրվել, որ հիվանդների մոտ իմունային համակարգի չափանիշների վերականգման շարժը (դինամիկան) կախված է վիրաբուժական միջամտությունից և հիվանդի անհատական հոգեբանական պատասխանից կայանալիք վիրահատության փաստին:
5. Ցույց է տրվել, որ լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի խանգարված գործունեության վերականգնումը նշանակալի դեր է խաղում հետվիրահատական թարախանեխային բարդությունների զարգացման մեջ:
6. Ցույց է տրվել լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի խանգարված գործունեության վերականգնման չափանիշների կիրառման հնարավորությունը որպես հետվիրահատական թարախանեխային բարդությունների զարգացման կանխորոշման չափանիշ:
7. Տարեց մարդկանց մոտ ուսումնասիրվել է իմունային համակարգի խախտված ցուցանիշների վերականգնման գործընթացը և նյարդաէնդոկրինային և իմունային համակարգերի փոխազդեցությունը:
8. Հայտնաբերվել են շաքարային դիաբետով հիվանդների մոտ հետվիրահատական շրջանում իմունային կարգավիճակի վերականգման առանձնահատկությունները:
9. I և II տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ հայտնաբերվել են նյարդաէնդոկրինային և իմունային համակարգերի փոխազդեցության խանգարումները հետվիրահատական շրջանում և դրանց ունեցած դերը թարախանեխային բարդությունների զարգացման մեջ:
1991-2010թթ. ընթացքում մոլեկուլյար իմունաբանության գիտական խմբում պատրաստվել են 25 թեկնածուներ և 3 դոկտորներ: Նույն ժամանակահատվածում տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ: Մոլեկուլյար իմունաբանության գիտական խմբի անցկացրած հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել են միջազգային գիտական նստաշրջաններում, գիտաժողովներում և համաժողովներում:
Գիտական խմբի ղեկավար ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՌԲՏԳԱ (Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա) ակադեմիկոս, պրոֆ. Սպարտակ Սեմյոնի Գամբարով
Ս.Ս. Գամբարովը իսկական անդամ է`
Ալերգիայի ուղղությամբ Համաշխարհային կազմակերպության (WAO)
Ալերգիայի և կլինիկական իմունաբանության Եվրոպական ակադեմիայի (EAACI)
Իմունոլոգիական ընկերությունների Եվրոպական դաշնության (ֆեդերացիա) (EFIS)
ԱՊՀ ալերգաբանների և իմունաբանների միության
Ալերգաբանների և կլինիկական իմունաբանների Ռուսական միության (ԱԿԻՌՄ)







