Մեր մասին
Վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974թ.-ի հոկտեմբերին ԽՍՀՄ ԱՆ հրամանով: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ վիրաբուժության ինստիտուտը շուտով նվաճեց Հայաստանում վիրաբուժական հաստատությունների առաջատարի հեղինակությունը:
Առաջին տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Ալեքսանդր Լևոնի Միքայելյանը, ով հսկայական ներդրում կատարեց Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ.-ի հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար դարձավ պրոֆեսոր Համլետ Սերգեի Թամազյանը: 2001թ.-ի ապրիլին պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը ընտրվեց «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ: 2001թ.-ից մինչ այժմ ինստիտուտի տնօրենն է Արթուր Համլետի Թամազյանը:
Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ (բազմաճյուղ) կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:
Գործնական վիրաբուժության ոլորտում 37 տարիների ընթացքում կատարվել են 100000 վիրահատական միջամտություններ: Բացի գործնական վիրաբուժությունից, ինստիտուտի մասնագետները կայացնում են բժշկության կարևորագույն հիմնարար խնդիրների որոշումներ: Գիտական գործունեությունը բնութագրվում է առաջատար ուղղություններով, նորարարական առաջարկություններով, հեղինակային հայտնագործություններով (գյուտերով): Հրատարակվել են 18 մենագրություններ, ամեն տարի տպագրվում են շուրջ 100 գիտական հոդվածներ և զեկույցներ:
Գիտական եւ գործնական հետաքրքրությունների շրջանակները չափազանց լայն են` սկսած կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
Ֆրանսիացի գործընկերների հետ շարունակվում է լայնածավալ համագործակցությունը տարբեր բնագավառներում:
Ինստիտուտում հրատարակվում է «Հայաստանի վիրաբուժության տեղեկագիր» (լրաբեր, բանբեր) գիտաբժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի և արտերկրի մասնագետների աշխատանքները:
Ինստիտուտի երրորդ մարտավարական (ռազմավարական) խնդիրն է ուսումնական գործունեությունը: Ինստիտուտում գործում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի 4 ամբիոններ` նեղ վիրաբուժական մասնագիտությունների (ընդհանուր վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն), ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի (հաստ աղիքի վիրաբուժություն), անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի (վերակենդանացման), որտեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է վիրաբուժական ոլորտի միջին բուժանձնակազմի և բժիշկների վերապատրաստում (ստաժավորում): Ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ դասավանդում են Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ամբիոններում:
1992թ.-ից ինստիտուտին կից բացվեց «Ապագա վիրաբույժների դպրոց»` Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողներից երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով:
Ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ երկրներում և հեռավոր արտերկրում կազմակերպվող վիրաբուժական ֆորումների աշխատանքներին: «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտը» համագործակցում է ՌԲԳԱ ՎՌԳԿ-ի, ՌԴ ԲԳԱ Բակուլևի անվ. սրտանոթային վիրաբուժության ինստիտուտի, իմունաբանության Դաշնային ինստիտուտի (Մոսկվա), Վեստչեստեր բժշկական կենտրոնի (ԱՄՆ), Շարիտե բժշկական կենտրոնի (Բեռլին), Կ.Դ. Էրիստավիի անվ. փորձարարական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտի (Վրաստան), Թբիլիսյան Բժշկական Ակադեմիայի ՈՒԳԿ-ի, UMAF հետ: Բոժոնի (Փարիզ) հիվանդանոցի մասնագետների հետ համատեղ աշխատանքներ են տարվում լյարդի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների կլինիկայում ներդնելու ուղղությամբ, ինչպես նաև լյարդի փոխպատվաստման խնդրի շուրջ: Համագործակցության շրջանակներում իրականացվում է փորձի փոխանակում, վերապատրաստում են անցնում ինչպես ինստիտուտի առաջատար, այնպես էլ երիտասարդ մասնագետները:





