Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
 
Բաժանմունքի վարիչ  Բժիշկ  
   
Բժիշկներ     

 

Բաժանմունքը զբաղվում է հաստ աղիքի հիվանդությունների ուսումնասիրմամբ և բուժմամբ:

Եթե Ձեզ անհանգստացնում են`

  • դժվարություններ աղիքի դատարկման (արտաթորման) ժամանակ
  • անհանգստության զգացում հետանցքի շրջանում
  • լորձարտադրություն հետանցքից
  • արյունահոսություն հետանցքից
  • ցավեր արտաթորման ժամանակ
  • քոր հետանցքի շրջանում

ապա Ձեզ անհրաժեշտ է մեր օգնությունը:

Հաստ աղիքի վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղիքի և խթաղու բոլոր սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, վիրաբուժական և թերապևտիկ բուժում, այդ թվում ուռուցքային ախտահարումների:

Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների վիրահատական բուժում`

Ախտաբանություն` թութք:

Վիրահատություն` թութքահատում կլինիկայում ձևափոխված եղանակով:

Ախտաբանություն` հետանցքի ճաքեր:

Վիրահատություն`  ճաքերի ճեղքահատում:

Ախտաբանություն` էպիթելային պոչուկային մուտք:

Վիրահատություն` պոչուկային մուտքի ճեղքահատում:

Ախտաբանություն` ուղիղ աղիքի խուղակ:

Վիրահատություն` խուղակի ճեղքահատում:

Ախտաբանություն` սուր պարապրոկտիտներ (հարուղիղաղիքային բորբոքում):

Վիրահատություն` պարապրոկտիտի արմատական մաքրում:

Ախտաբանություն` շուրջհետանցքային (պերիանալ) շրջանի կանդիլոմաներ:

Վիրահատություն` կանդիլոմաների ճեղքահատում:

Ախտաբանություն` հետանցքային սեղմանի անբավարարություն:

Վիրահատություն` անբավարարության վերացում:

Ախտաբանություն` հետանցքային շրջանի նեղացում:

Վիրահատություն` նեղացման վերացում:

Ախտաբանություն` շեքի և ուղիղ աղիք-հեշտոցային միջնապատի ձևախախտումներ:

Վիրահատույթուն`  ձևախախտումների վերացում:

Ախտաբանություն` ուղիղ աղիք-հեշտոցային խուղակներ:

Վիրահատույթուն` խուղակների վերացում:

Ախտաբանություն` ուղիղ աղիքի լայնացում (ռեկտոցելե):

Վիրահատույթուն` շեքային պլաստիկա լայնացման վերացումով:

Կատարվում է հաստ աղիքի ողջ ախտաբանության վիրահատական բուժում:

Ախտաբանություն` ուղիղ աղիքի պոլիպներ և թավիկային ուռուցքներ:

Վիրահատություն` 1. պոլիպահատում ռեկտոսկոպի միջոցով:

                                    2. պոլիպների հետանցքային հեռացում:

                                    3. թավիկային ուռուցքների հետանցքային հեռացում և ռեկտոսկոպի միջոցով:

                                    4. հաստ աղիքի հատում (կոլոտոմիա):

Ախտաբանություն` հաստ աղիքի զարգացման արատներ` Գիրշպրունգի հիվանդություն, մեգակոլոն (մեծաղիք), դոլիխոսիգմա (երկարացած սիգմայաձև աղի), նեղացումներ (ստրիկտուրաներ):

Վիրահատություն` ուղղված է հաստ աղիքի արատների վերացմանը:

Ախտաբանություն` Կրոնի հիվանդույուն:

Վիրահատություն` խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:

Ախտաբանություն` խթաղիքի դիվերտիկուլյոզ (արտափքումներ):

Վիրահատություն`  խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:

 Ախտաբանություն` հաստ աղիքի օտար մարմիններ:

Վիրահատություն` խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:

Ախտաբանություն` ոչյուրահատուկ խոցային կոլիտ:

Վիրահատություն`խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:

Ախտաբանություն` ուղիղ աղիքի ուռուցքներ (չարորակ):

Վիրահատություն`

1. ուղիղ աղիքի որովայնաշեքային հեռացում` վերջնափակ սարքի ստեղծումով ազդրի նազելի մկանից (գրացիլոպլաստիկա):

2. ուղիղ աղիքի որովայնաշեքային հեռացում:

3. ուղիղ աղիքի որովայնահետանցքային մասնահատում` խթաղու իջեցումով հետանցքի խողովակ:

4.ուղիղ աղիքի որովայնահետանցքային մասնահատում` սիգմայաձև աղիքի բացվածքով (սիգմոստոմայով):

5. ուղիղ աղիքի առաջային մասնահատում:

Ախտաբանություն` խթաղիքի ուռուցքներ (չարորակ)

Վիրահատույուն`

1. սիգմայաձև աղիքի հեռակա (դիստալ) մասնահատում:

2. սիգմայաձև աղիքի մասնահատում:

3. սիգմայաձև աղիքի մասնահատում ըստ Միկուլիչի:

4. Հարթմանի վիրահատություն:

5. խթաղիքի ձախակողմյան բաժինների մասնահատում:

6. ձախակողմյան հեմիկոլէկտոմիա (կեսաղիքահատում):

7. լայնական խթաղիքի մասնահատում:

8. աջակողմյան հեմիկոլէկտոմիա (կեսաղիքահատում):

9. խթաղիքի ոչամբողջական (սուբտոտալ) մասնահատում:

10. խթաղիքի ամբողջական հեռացում (կոլէկտոմիա)`

  • ուղիղ աղիքի որովայնահետանցքային մասնահատումով:
  • ուղիղ աղիքի որովայնաշեքային հեռացումով:

11. կոլոստոմիա (հաստ աղիքի բացվածք):

12. իլեոստամիա (զստաղիքի բացվածք):

13. շրջանցող բերանակցումների տեղադրում:

Ախտաբանություն` սիգմայաձև աղիքի ոլորում:

Վիրահատություն` սիգմայաձև աղիքի մասնահատում:

Ախտաբանություն`ուղիղ աղիքի արտանկում:

Վիրահատություն` շեքի շրջանում վիրահատություն (ռեկտոպեկսիա (ուղիղ աղիքի կոնքային հատվածի  վիրահատական ամրացում կոնքի պատերին), սեղմամկանի բարձրացման պլաստիկա (սֆինկտերոլևատորոպլաստիկա):

Վերականգնողական վիրահատություներ

Կոլոստոմի փակում (արտա/ներորովայնային)

Իլեոստոմի վերացում

Վերականգնողական վիրահատություններ հաստ աղիք-հաստ աղիք և հաստաղիք-ուղիղ աղիք բերանակցումներով:

 

Բաժանմունքի վարիչ` բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մինասի Աղավելյան

Ա.Մ. Աղավելյանը հանդիսանում է

            Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) բժշկական բաժանմունքի իսկական անդամ

            Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ

            ՀՀ ԱՆ ԱԱԻ պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչ

            ՀՀ ԱՆ գլխավոր պրոկտոլոգ

            Հայաստանի վիրաբույժների միության անդամ

            Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների միության անդամ

 

Էնֆենջյան Արմեն Կարպի

Վիրաբույժ-պրոկտոլոգ, Մ․Հերացու անվ․ ԵրՊԲՀ պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն գիտության գծով, ԲԳՌԱ պրոֆեսոր

2010- առ այսօր - «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ

Հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրության, 13 մեթոդական ցուցումների և դասագրքերի: Ունի 2 հեղինակային վկայական: 

նորություններ

2012-09-01