Պաթոլոգիական անատոմիայի բաժանմունք

  • Կատարվում է հիվանդությունների ախտորոշում կենսական կարևոր օրգանների վերականգնողական վիրահատությունների վիրահատական-բիոպսիոն նյութի մակրոսկոպիկ և մանրադիտակային, իմունահյուսվածքաքիմիական և բջջաբանական հետազոտությունների հիման վրա:
  • Ալլոգեն ոսկրապլաստիկ նյութի պահպանում (ամբողջական ոսկր, կեղևային մաս և միջուկանյութ, կողային աճառ) ոսկրածագումը (օստեոգենեզ) խթանելու համար, փոխարինելու խոռոչներն ու ձևախախտումները տարբեր վիրահատական միջամտությունների և գեղագիտական (կոսմետիկ) վիրահատությունների ժամանակ:
  • Անցկացվում է կնոջ վերարտադրողական համակարգի ձևագործառնական (մորֆոֆունկցիոնալ) վիճակի հետազոտում գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ:
  • Դիահերձումների կատարում ախտաբանաանատոմիական ախտորոշման նպատակով: Դիահերձման նյութի (աուտոպսիոն) տեխնիկական մշակում` հետագա մանադիտակային զննմամբ:

Բաժանմունքի վարիչ` Անդրեյ Վլադիմիրի Պապյան