Գիտություն

  Ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքներում իրականացվող գիտահետազոտական
  աշխատանքների հիմնական ուղղությունները    

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԱՊԱՐՈՍԿՈՊԻԱ

հետազոտությունները նվիրված են`

1. Որովայնի խոռոչի օրգանների «բաց» և էնդոսկոպիկ վիրահատությունների արդյունքների բազմակողմանի համեմատական գնահատմանը և դրանց զուգակցմանը:

2. Ստամոքս-աղիքային ուղու (տրակտի) հիվանդությունների բուժման մեջ էնդոտեսավիրաբուժության (ներտեսավիրաբուժության) սակավինվազիվ տեխնոլոգիաների հիմնավորմանը և ներդրմանը:

 3. Կերակրափողի և ստամոքսի կարդիալ հատվածի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսություններով հիվանդների բուժման մեթոդների ընտրության բարելավմանը:

 

ԼՅԱՐԴԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՊԱՏՈԼՈԳԻԱ

հետազոտությունները նվիրված են`

1.  Կոլոռեկտալ (հաստ աղիք-ուղիղ աղիք) քաղցկեղի ժամանակ լյարդում մետաստազների բուժման համակցված մեթոդների հիմնավորմանը և ներդրմանը:

2.  Լյարդի բուժման մեջ փոքրաքանակ ինվազիվ մեթոդների ներդրմանը:

 

ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

հետազոտությունները նվիրված են`

1. Ստորին վերջույթների ավազանում քրոնիկ զարկերակային անբավարարության ժամանակ արտասովոր (ատիպիկ) վիրահատական միջամտություններին:

2. Որովայնային աորտայի անևրիզմայի (զարկերակալայնանք) վիրահատական բուժմանը:

3. Ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոտիկ (կարծրացած) ախտահարումով և շաքարային դիաբետով հիվանդների մոտ անոթների վերականգնողական վիրահատություններին:

4. Տարածուն աթերոսկլերոզի (անոթների կարծրացման) վիրահատական բուժմանը:

 

ՆԵՅՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

հետազոտությունները նվիրված են`

1. Միջողային սկավառակների (աճառների) ճողվածքի և ենթահոդային (սուբարտիկուլյար) նեղացումների (ստենոզ) վիրահատական բուժմանը:

2. Ներգանգային գլիալ ուռուցքների վիրահատական բուժմանը`ներվիրահատական տեղային քիմիոթերապիայի կիրառումով:

3. Էպիլեպսիայի վիրահատական բուժմանը:

4. Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժություն:

 

ՈՒՐՈԼՈԳԻԱ

հետազոտությունները նվիրված են`

1. Ապացուցողական բժշկության տեսանկյունից նվազագույն ինվազիվ և էնդոսկոպիկ ուրոլոգիայի արդյունավետության ուսումնասիրմանը:

2. Միզուկի առաջային բաժնի ախտաբանական նեղացումով (ստրիկտուրա) և միզուկի հետին բաժնի հետվնասվածքային խցանումով պայմանավորված հիվանդությունների բուժմանը:

3. Երիկամային խոշոր քարերի  ներմաշկային (պերկուտան) հեռացմանը և միզածորաններում քարերի հետադարձ (ռետրոգրադ) քարաճեղքմանը (լիտոտրիպսիա):

 4. Լապարոսկոպիա

5. Գերակտիվ միզապարիկի խնդիրներին և գիշերամիզությանը:

6. Տղամարդկային առողջության խնդիրներին և սեռական բժշկությանը:

7. Տրանսուրետրալ (միզուկի միջով) հատումից (ТУР) հետո վաղ կրկնվող բիոպսիաների միջոցով միզապարկի մակերեսային քաղցկեղի հակակրկնումային (հակառեցիդիվային) բուժման արդյունավետության բարձրացմանը:

8.Վարիկոցելեի (սերմնածորանի լայնացում) նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը:

 

ԿՈԼՈՊՐՈԿՏՈԼՈԳԻԱ 

հետազոտությունները նվիրված են`

1. Կոլոռեկտալ (հաստ աղիք-ուղիղ աղիք) հիվանդությունների ժամանակ վերականգնողական և պլաստիկ վիրահատություններին:

2.  Հաստ աղիքի, շեքի և սրբոսկր-պոչուկային շրջանի բորբոքային, նախաուռուցքային և ուռուցքային ախտահարումների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործմանը: 3. Կոլոռեկտալ (հաստ աղիք-ուղիղ աղիք) քաղցկեղին (կլինիկա, ախտորոշում, բուժում):

 

ԹՈՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

հետազոտությունները նվիրված են`

1. Թոքերի էխինոկոկոզի վիրահատական բուժմանը:

2. Բրոնխաթոքային քաղցկեղի վիրահատական բուժմանը:

3. Թոքերի էխինոկոկային և այլ բնույթի երկկողմանի ախտահարումների միաժամանակյա վիրահատական բուժմանը:

4. Թորակոսկոպիան թոքերի և թոքամզի (պլևրայի) տարաբնույթ ախտահարումների ախտորոշման մեջ:

5. Թոքամզի (պլևրայի) թարախային ախտահարումների վիրահատական բուժմանը:

 

ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ ԵՎ ՎԵՐԱՏԱԴՐՈՒՄ

հետազոտությունները նվիրված են`

1. Վերարտադրողական տարիքի կանանց մոտ միո- և էնդոմետրիայի հիպերպլաստիկ պրոցեսներին:

2. Տարբեր տեսակի գինեկոլոգիական էնդոկրինոպաթիաների բուժման արդյունավետ միջոցների  որոնմանը:

3. Արգանդի միոմայի և էնդոմեթրիոզի ժամանակ բուժման օրգանպահպան մեթոդների լավագույն (օպտիմալ) սխեմաների որոնումներին:

4. Ձվարանների պոլիկիստոզի (բազմաբշտերի) տարբեր տեսակների բուժման համակցված մեթոդների մշակումներին:

5.Արգանդի տարբեր աստիճանի իջեցումների ժամանակ շեքի անկայունության վիրահատական բուժման մեթոդների մշակումներին:

 

ՕՐԹՈՊԵԴԻԱ ԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

հետազոտությունները նվիրված են`

1. Ոսկրերի կոտրվածքների ժամանակ արտաքին ամրացման նոր սարքավորման մշակմանը:

2. Աքիլեսյան ջլի պլաստիկայի նոր մեթոդին:

3. Իլիզարովի սարքի օգնությամբ մարդու հասակի երկարացմանը և տվյալ մեթոդի գնահատմանը:

 

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

հետազոտությունները նվիրված են`

1.Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ ոսկրամատրիցային հյուսվածքապատվաստի (տրանսպլանտատ) մշակմանը և ներդրմանը:

2. Պլաստիկ վիրահատություններից հետո բարդությունների կանխարգելման մեթոդների մշակմանը:

3. Ստորին ծնոտի սովորույթային հոդախախտերի բուժման յուրահատուկ (օրիգինալ) մեթոդներին:

 

ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ

հետազոտությունը նվիրված է`տարբեր վիրահատական միջամտություններից հետո հիվանդների անզգայացման անվտանգության ապահովման մեթոդների մշակմանը:

 

ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳԻԱ

հետազոտությունը նվիրված էծանր հիվանդների մոտ բազմաօրգանային անբավարարությանը, կանխարգելմանը և բուժմանը:

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ 

հետազոտությունը նվիրված է`իմունային-հյուսվածքաբանական (իմունոհիստոլոգիական) հետազոտությունների մշակմանը:

 

ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ

հետազոտությունները նվիրված են`

1. Ցավային սթրեսի ժամանակ լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի և NO-սինթազայի ակտիվության ուսումնասիրմանը:  

2. Լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի վրա վիրահատությունների ազդեցությանը և հետվրահատական թարախային-սեպտիկ բարդությունների առաջացման կանխատեսմանը: 

3. Իմունային համակարգի և նյարդաներզատական-իմունային փոխազդեցության վրա վիրահատական միջամտությունների ազդեցությանը և տարեց հիվանդների մոտ հետվիրահատական բարդությունների առաջացման մեջ դրանց դերի ուսումնասիրմանը:

4. Հետվիրահատական շրջանում բորբոքային և հակաբորբոքային Т-1 և Т-2 հելպերների փոխազդեցության դերի ուսումնասիրմանը:  

5. Հիվանդության ընթացքի և ելքի հետ համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշի բորբոքային և հակաբորբոքային պատասխանների համապատասխանության դերի ուսումնասիրմանը:

6. Վիրահատական միջամտություններից հետո էնդոկրինոպաթիաների և սուր պանկրեատիտների (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)  բորբոքային և հակաբորբոքային պատասխանների ուսումնասիրմանը:

նորություններ