Ուրոլոգիայի բաժանմունք

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքը ներկայացնում է հետևյալ ծառայությունները՝

  • արական սեռական և միզային օրգանների վերականգնողական վիրահատություններ,
  • էնդոսկոպիկ վիրահատական միջամտություններ,
  • ներմաշկային վիրահատական միջամտություններ,
  • լապարոսկոպիկ վիրաբուժություն,
  • նվազագույն ինվազիվ և ոչ ինվազիվ միջամտություն (սկլերոթերապիա, հեռակա քարաճեղքում),
  • ուրոլոգիական հիվանդությունների պահպանողական բուժում,
  • ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական միջամտություններ:

2015 թ.-ից Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքը հնարավորություն ստացավ իրականացնել նաև ներմիզուկային մասնահատման վիրահատություններ՝ բիպոլյար եղանակով:

Ինստիտուտի կողմից ձեռք են բերվել նմանատիպ վիրահատության համար անհրաժեշտ՝ գերմանական հայտնի  «Karl Storz» ընկերության արտադրության սարքավորումներ:

Բաժանմունքում հիվանդների բուժումն անցկացվում է Եվրոպական և Հայկական ուրոլոգիական միությունների արձանագրությունների միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով:

 

Ուրոլոգիայի բաժանմունք
Ուրոլոգիայի բաժանմունք
Ուրոլոգիայի բաժանմունք